Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 35 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 35 միլիոնը

Աշխարհում «կովիդ 19»-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 35 միլիոնը: Այս մասին հաղորդում է «գարդիանը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակման 35 008 447 դեպք, այստեղից մահացել է 1 034 818 պացիենտ:

«Կովիդ 19»-ի տարածման ցուցանիշով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են՝ 7,4 միլիոն դեպք, երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 6,5 միլիոն դեպք, իսկ երրորդում 4,9 միլիոն դեպքով Բրազիլիան է: