Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է զեկույց աշխարհում գործազրկության վերաբերյալ, համաձայն որի՝ 2017 թվականին գլոբալ գործազրկության մակարդակը հերթական ռեկորդն է սահմանել՝ կազմելով 5.6 տոկոս, այսինքն՝ գործազուրկ է 192.7 մլն մարդ։
Մասնագետները նշում են, որ 2016 թվականի համեմատ գործազուրկների թիվն աճել է 2.6 միլիոնով։ 2018 թվականին այդ ցուցանիշի էական աճ չի կանխատեսվում։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ գործազրկության հարցն առավել սուր է Հյուսիսային Աֆրիկայում։ Այնտեղ աշխատանք չունի երիտասարդների 30 տոկոսը։ Գենդերային անհավասարությունը զգալի խորացնում է խնդիրը։
Հեղինակ -
Edgar Barsegyan