Աշխարհում «Covid-19» համաճարակի զոհերի թիվը գերազանցել է չորս միլիոնը
Աշխարհում «Covid-19» համաճարակի զոհերի թիվը գերազանցել է չորս միլիոնը: Տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Երեք երկրներում մահվան մեկ երրորդը գալիս է ԱՄՆ-ի՝ 606 000, Բրազիլիայի՝ 528 540 և Հնդկաստանի 404 211 վրա:
Ներկայումս ամենատարածվածը «Դելտա» կամ հնդկական տարբերակն է, որը շատ ավելի վարակիչ և վտանգավոր շտամ է:
Համաճարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում արձանագրվել է Covid-19-ով վարակման ավելի քան 185 միլիոն դեպք: