Աշխարհում առաջին անգամ փախստականների թիվը գերազանցել է 100 միլիոնը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով. ՄԱԿ
Աշխարհում փախստականների թիվն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով, այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը։
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, մարդիկ ստիպված են եղել լքել իրենց երկրները ռազմական և քաղաքացիական հակամարտությունների, հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարման կամ նմանատիպ այլ պատճառներով:
Հաղորդագրության համաձայն՝ նման գործողության կատալիզատորներից մեկը Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմն է։ ՄԱԿ-ի փորձագետները գնահատում են, որ հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի է տեղահանվել: Նրանցից մոտ վեց միլիոնը լքել է երկիրը, ևս ութ միլիոնը դարձել են ներքին տեղահանվածներ:
Ներքին տեղահանվածների կենտրոնի (IDMC) զեկույցի համաձայն՝ փախստականների թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցում է աշխարհի բնակչության մեկ տոկոսը։