Աշխարհի լավագույն ծանրորդ, Լաշա Տալախաձեին պարգևատրելու են այսօր Թբիլիսիում

Ծանրամարտի միջազգային դաշնության (IWF) որոշմամբ, 2017 թվականի աշխարհի լավագույն ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Լաշա Տալախաձեի պարգևատրման արարողությունը կայանալու է այսօր, Թբիլիսիում:

Թբիլիսիում պարգևատրվելու է նաև 2017 թվականի լավագույն կին մարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Լիդիա Վալենտինը, որը տարվա լավագույն կին ծանրորդի կարգավիճակը ձեռք է բերել երկրորդ անգամ:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու Ռուսթավելիի թատրոնում և դրան մասնակցելու են՝ երկրի վարչապետը, կառավարության և խորհրդարանի անդամներ, օլիմպիական չեմպիոններ, մարզական հասարակության ներկայացուցիչներ և Լաշա Տալախաձեի ընտանիքի անդամները:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով, Լիդիա Վալենտինին Թբիլիսի է ժամանել Իսպանիայի ծանրամարտի դաշնության նախագահ, Կոնստանտինո Իգլեսիասի հետ միասին: Ծանրամարտի միջազգային դաշնության պատվիրակությունը, նախագահ Տոմաշ Աիանիի ղեկավարությամբ, Թբիլիսի էր ժամանել մայիսի 5-ին:

Միջոցառումը ուղիղ հեռարձակվելու է հանրային հեռարձակողի առաջին ալիքի եթերով:

Հատկանշական է, որ նման տիպի պարգևատրում Վրաստանում տեղի է ունենում առաջին անգամ: