«Աշխարհի կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքը Գազայում
«Աշխարհի կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպությունը դադարեցնում է աշխատանքը Գազայում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Էրին Գորը։
«Աշխարհի կենտրոնական խոհանոց»-ը անմիջապես դադարեցնում է գործունեությունը տարածաշրջանում։ Մենք շուտով որոշում կկայացնենք մեր հետագա գործունեության վերաբերյալ»,- ասել է Էրին Գորը։
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է «Աշխարհի կենտրոնական խոհանոցի» յոթ աշխատակից։