Աշխարհի ամենամեծ զբոսաշրջային նավը յոթօրյա ճանապարհորդություն է սկսել Մայամի նավահանգստից
Աշխարհի ամենամեծ զբոսաշրջային նավը յոթօրյա ճանապարհորդություն է սկսել Մայամի նավահանգստից

Աշխարհի ամենամեծ զբոսաշրջային նավը՝ Icon of the Seas, յոթօրյա նավարկություն է սկսել Մայամի նավահանգստից։

Ըստ լրատվամիջոցի՝ զբոսաշրջային նավը կարող է տեղավորել մոտ 10 հազար ուղեւոր՝ անձնակազմի 2350 անդամներով։ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում գտնվող նավաշինարանում կառուցված Բահամյան կղզիներում գրանցված նավն ունի յոթ լողավազան և վեց այսպես կոչված ջրային սլայդ, սառցադաշտ, թատրոն։

Զբոսաշրջային նավի կառուցման համար ծախսվել է 2 միլիարդ դոլար։ Բացի այդ, զբոսաշրջային նավի վրա կան ավելի քան 40 ռեստորաններ, բարեր և լաունջներ։