Աշակերտները, որոնք չեն հանձնել համակարգչի վրա ադապտացված​ թեստավորումը, սակայն հաղթահարել են ազգային ուսումնական ծրագրով հաշվի առնված ծրագիրը, կստանան ատեստատ
Աշակերտները, որոնք չեն հանձնել համակարգչի վրա ադապտացված​ թեստավորումը, սակայն հաղթահարել են ազգային ուսումնական ծրագրով հաշվի առնված ծրագիրը, կստանան ատեստատ

Բոլոր աշակերտները, որոնք չեն հանձնել համակարգչի վրա ադապտացված (CAT)​ թեստավորումը, սակայն հաղթահարել են ազգային ուսումնական ծրագրով հաշվի առնված ծրագիրը, իրավասու են, ստանալ ատեստատ,- այս մասին հայտարարել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա Մակա Գինգաձեի հետ» հաղորդման շրջանակներում:

«Ինչպես նաև այն աշակերտները, որոնք CAT-ի քննություն չեն հանձնել ինչ որ պատճառով, սակայն հաղթահարել են ազգային ուսումնական ծրագրով հաշվի առնված ծրագիրը, իրավասու են ստանալ ատեստատ: Ինչպես կստանան, ինչ գործընթացներ կլինեն և ում պետք է դիմել դրա համար, կրթության նախարարությունն այս առնչությամբ առաջիկա օրերին կտարածի տեղեկություն»,- հայտարարել է Սոփո Գորգոձեն: