Ասանժի հայրը Ավստրալիայի կառավարությանը դիմել է տղային հայրենիք վերադարձնելու պահանջով
Ասանժի հայրը Ավստրալիայի կառավարությանը դիմել է տղային հայրենիք վերադարձնելու պահանջով

«Վիկիլիքս» կայքի հիմնադիր, Ջուլիան Ասանժի հայրը, Ավստրալիայի կառավարությանը դիմել է տղային հայրենիք վերադարձնելու պահանջով:

Ինչպես հայտարարել է Ասանժի հայրը, Ջոն Շիպթոնը, Ավստրալիայի վարչապետը և արտաքին գործերի նախարարը պետք է որևէ բան անեն: Նա կոչ է արել Ավստրալիայի վարչապետին ներգրավվել Ասանժի ձերբակալության գործին:

«Վիկիլիքսի» հիմնադրի հայրը ցավով է նշել իր տղայի առողջական վիճակը և արտաքին տեսքը:

Ջուլիան Ասանժը Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր ապրիլի 11-ին: Ասանժը Էկվադորի դեսպանատանը ապրում էր 7 տարվա ընթացքում: ԱՄՆ-ում նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթերի տարածման մեջ: Ասանժին սպառնում է 5 տարով ազատազրկում: