Արզու Նաղիև. Վրաստանում ընտրություններն անցել են միջազգային բոլոր կանոններին համապատասխան, միջադեպեր չեն եղել, վրացի ժողովուրդն ընտրում է իր ապագան, և մենք նրան հաջողություն ենք մաղթում
Արզու Նաղիև. Վրաստանում ընտրություններն անցել են միջազգային բոլոր կանոններին համապատասխան, միջադեպեր չեն եղել, վրացի ժողովուրդն ընտրում է իր ապագան, և մենք նրան հաջողություն ենք մաղթում

Վրաստանում ընտրություններն անցել են միջազգային բոլոր կանոնների պահպանմամբ, միջադեպեր չեն եղել։ Դա վրաց ժողովրդի ընտրությունն է, նրանք ընտրում են իրենց ապագան, և մենք հաջողություն ենք մաղթում նրանց,- ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի դիտորդական առաքելության ղեկավար Արզու Նաղիևը։

Նրա խոսքով, Միլի Մեջլիսի 8 հոգանոց պատվիրակությունն այցելել է Ռուսթավիի և Թբիլիսիի բազմաթիվ ընտրատեղամասեր և որևէ միջադեպ չի նկատել։

«Ժամը 11:00-ին ընտրողների ավելի քան 20 տոկոսը քվեարկել է մեծ տեղամասերում, որտեղ գրանցված է 1500 և 2500 ընտրող։ Գլխավորն այն է, որ առաջին անգամ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով և օգտագործվում են էլեկտրոնային սարքեր։ Երբ ընտրողը քվեարկում է և քվեաթերթիկը գցում արկղի մեջ, այն գրանցվում է էլեկտրոնային եղանակով։ Միջադեպեր չեն եղել։ Դրանից հետո մենք մեկնեցինք Թբիլիսի։ Գնացինք Վակեի, Սաբուրթալոյի 10-ից ավելի տարածքներ։ Քաղաքացիների հետաքրքրությունը մեծ է, ընտրատեղամասերում տեսանք հերթեր։ Մեր այցելած տարածքներում միջադեպեր չեն եղել։ Հարցրեցինք, ասացին, որ ընտրողների 50 տոկոսն արդեն քվեարկել է»,- ասաց Արզու Նաղիևը։

Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ ամեն ինչ եղել է չափանիշներին համապատասխան:

«Ընտրություններն անցել են միջազգային բոլոր կանոնների պահպանմամբ։ Միջադեպեր չեն եղել։ Դա վրաց ժողովրդի ընտրությունն է, նրանք ընտրում են իրենց ապագան, և մենք հաջողություն ենք մաղթում նրանց։ Ադրբեջանական դիտորդների պատվիրակության ղեկավարի անունից կասեմ, որ ամեն ինչ եղել է չափանիշներին համապատասխան։ Մենք գոհ ենք, և այն, որ ընտրություններն անցել են էլեկտրոնային եղանակով, մեծ առաջընթաց է»,- ասաց Արզու Նաղիևը։