Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 9 տոկոս
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 9%, իսկ 2023 թվականին աճի կանխատեսումը կազմում է 4%։
Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած վերջին զեկույցում, որը ներառում է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշները։
Ինչպես զեկույցի ասուլիսում հայտարարեցին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները նվազել են, և դրա պատճառը Ուկրաինայի ներկայիս պատերազմն էր, էներգառեսուրսների և պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչպես նաև ազգային բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը։
Նրանց կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2022 թվականին կմնա անփոփոխ՝ 3,2%, իսկ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,7%, ինչը 0,2%-ով պակաս է հիմնադրամի հուլիսին հրապարակած կանխատեսումից։ Բանկը նշում է նաև, որ 25 տոկոս հավանականություն կա, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կլինի 2 տոկոսից էլ պակաս։
Արժույթի միջազգային հիմնադրամը նշում է, որ համաշխարհային տնտեսությունը փխրուն է, և ֆինանսական շուկաները սթրեսի նշաններ են ցույց տալիս: