Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, Կրիստին Լագարդը արդեն Վրաստանում է
Աշխատանքային այցով Վրաստան է ժամանել արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար, Կրիստին Լագարդը:
Լագարդը իր հանդիպումները սկսելու է վաղվանից: ծրագրված է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո վարչապետը և ԱՄՀ-ի ղեկավարը անց են կացնելու համատեղ ասուլիս:
Այցի շրջանակներում, Կրիստին Լագարդը հանդիպելու է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի և ազգային բանկի նախագահ, Կոբա Գվենետաձեի հետ: Լագարդը հանդիպելու է նաև ուսանողների և երիտասարդ արտադրողների հետ:
Ինչպես նշել են վարչապետի մամուլի ծառայությունում, Կրիստին լագարդի այցն Վրաստան ևս մեկ անգամ այն բանի ապացույցն է, որ արժույթի միջազգային հիմնադրամը աջակցում է Վրաստանի կառավարության կողմից իրականացրած բարեփոխումներին, այդ թվում տնտեսական աճի, կրթության և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ:
2017 թվականին ԱՄՀ-ի աջակցությամբ Վրաստանում մեկնարկել է եռամյա ծրագիր, որը «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (EFF) շրջանակներում, ֆինանսավորվում է 285 մլն. ԱՄՆ դոլարով: Ծրագրի նպատակն է, աջակցել Վրաստանին ինկլյուզիվ աճի բարձր տեմբերին հասնելու գործում, ապահովի երկրի ֆիսկալ կայունությունը և ուժեղացնի սոցիալական պաշտպանության մեխանիզմները:
Կրիստին Լագարդը արժույթի միջազգային հիմնադրամի 11-րդ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Նա առաջին կին ղեկավարն է այդ պաշտոնում, որին 2016 թվականին ընտրել են երկրորդ անգամ: