Արժույթի միջազգային հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին աջակցելու համար հատկացրել է 200 միլիոն դոլլար
Արժույթի միջազգային հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին աջակցելու համար հատկացրել է 200 միլիոն դոլլար: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մեջ:
Արժույթի միջազգային հիմնադրամում նշում են, որ համավարակը կարևոր ազդեցություն կգործի Վրաստանի էկոնոմիկայի վրա և կխափանվի նախորդ տարիների դրական դինամիկան: Նույն հայտարարության մեջ նշված է, որ մակրոէկոնոմիկական կայունությունը պահպանելու համար, Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է քայլեր՝ առողջապահության ծախսերի ավելացման, սոցիալական օգնության և բիզնեսին աջակցության տեսանկյունից:
Հայտարարության մեջ նշված է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնությունը կարևոր ներդրում կլինի առողջապահության և սոցիալական օգնության ծախսերն ապահովելու համար: