Արժույթի միջազգային հիմնադրամը քառամյա ծրագրի շրջանակներում Ուկրաինային հատկացրել է 2,2 մլրդ դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամը 2,2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային քառամյա երկարաձգված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Այս մասին գրում է Դոյչե Վեյեն՝ հենվելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի վրա։
Նշվում է, որ գումարն ուղղվելու է պետական ծախսերին, այդ թվում՝ քաղծառայողների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձերին։