Արժույթի միջազգային հիամնադրամը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 5.5 տոկոսի
Արժույթի միջազգային հիամնադրամը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2018 թվականի համար 4.8 տոկոսից հասցրել է 5.5 տոկոսի: Այս մասին ասվում է կազմակերպության կողմից տարածած մամլո հաղորդագրությունում, որը նվիրվում է հիմնադրամի առաքելության ավարտին:
«Տնտեսական ակտիվությունն ավելացել է 2018 թվականի առաջին կեսին: Տարեկան աճը կազմել է 5.7 տոկոս, որին աջակցել է հզոր արտաքին պահանջարկը, դրամական փոխանցումների և վարկավորման աճը: Նախնական տվյալներով, հունիսի վերջին, բյուջետը կատարվում էր սպասվածից ավելի լավ: Հուլիսի գնաճը կազմել է 2.8 տոկոս: Հաշվի առնելով, որ գնաճի կանխատեսումը պահպանվում է ցածր մակարդակի, Ազգային բանկը սկսել է կարգավորել դրամավարկային քաղաքականությունը դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը նվազեցրել 25 կետով»,- հայտարարել է հիմնադրամի առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը: