Արժույթի հիմնադրամի կանխատեսմամբ, 2021 թվականին Վրաստանի էկոնոմիկան կզարգանա 5 տոկոսով
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակում է տնտեսական աճի նոր կանխատեսումները: Արժույթի հիմնադրամի կանխատեսմամբ, 2020 թվականին Վրաստանի էկոնոմիկան կնվազի 5 տոկոսով: 2021 թվականի հիմնադրամը կանխատեսում է տնտեսական աճի 5 տոկոս ցուցանիշ:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը համընկնում է կառավարության կողմից սահմանված տնտեսական աճի կանխատեսման հետ, 2021 թվականին պետական բյուջեի նախագիծը ծրագրվել է էկոնոմիկայի 5 տոկոս աճի հիման վրա:
Ինչ վերաբերում է շրջանի երկրներին, հիմնադրամի կանխատեսմամբ, 2020 թվականին Ադրբեջանում էկոնոմիկան կնվազի 4 տոկոսով, Հայաստանում – 4,5 տոկոսով, Ռուսաստանում – 4,1 տոկոսով, Թուրքիայում – 5 տոկոսոսվ:
2021 թվականին Ադրբեջանի էկոնոմիկան կզարգանա 2 տոկոսով, Հայաստանի էկոնոմիկան՝ 3,5 տոկոսով, Ռուսաստան – 2,8 տոկոսով, Թուրքիա – 5 տոկոսով:
Արժույթի միջազգային հիմնադրամը Եվրամիության երկրներում կանխատեսում է էկոնոմիկայի 7,2 տոկոս անկում: