«Ուժը համագործակցության մեջ է» – այս գլխավոր ուղերձով Վրաստանը արդեն չորրորդ անգամ է հյուրընկալում բազմազգ ուսուցում «Արժանի համագործակից 2018»-ին։ Միջազգային ուսուցումըՎազիանի աերոդրոմի վրա պաշտոնապես բացվեց, որտեղ տեղադրված է ուսուցման մասնակից 13 երկրների ռազմական ծառայությունները և մասնակից տեխնիկան։ Հատուկ այս օրվա համար Վրաստան եկան ամերիկացի գեներալները – ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոյի հրամանատար՝ գեներալ Ջոզեֆ Լինգելը, Ջորջիա նահանգի բանակի ազգային գվարդիայի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ռենդել Սիմոնսը և ԱՄՆ-ի ազգային հրամանատարի տեղակալ՝ գեներալ-մայոր Ջոն Գրոնսկին։
Ռազմական օրկեստրի կողմից Վրաստանի պետական հիմնի կատարումից և մեկ րոպե լռությամբ զոհված զինվորականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ռազմական ծառայություններին խոսքով կդիմեն և միջազգային բազմազգ ուսուցման և համագործակցության կարևորության վրա կուղղեն ուշադրությունը – Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան, ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ռուդը և ԱՄՆ-ի ազգային գվարդիայի բյուրոյի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Լինգելը։


