«Արժանի գործընկեր 2022»-ի շրջանակներում անցկացվել է հատուկ գործողությունների ուժերի ցուցադրական վարժանք
«Արժանի գործընկեր 2022» զորավարժությունների շրջանակում անցկացվել է հատուկ գործողությունների ուժերի ցուցադրական զորավարժություն։ ՊՆ-ից հայտնում են, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Թոմաս Քարդենը պաշտպանության ուժերի ղեկավարների հետ ծանոթացել է զորավարժությունների ընթացքին։ Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին ամերիկացի հյուրին հյուրընկալել է 4-րդ հետևակային բրիգադի բազմազգ բրիգադի շտաբում։
Այսօր անցկացվել է ՊՆ հատուկ գործողությունների ուժերի ցուցադրական զորավարժություն։ Զորավարժությանը մասնակցել են Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։ Ստացված հետախուզական տվյալների հիման վրա նրանք հայտնաբերել են հետախուզական դիվերսիոն խումբ, որի խնդիրն էր ապակայունացնել տարածաշրջանը։ Զորավարժություններին մասնակցող երկրների հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները ռեյդ են իրականացրել և համատեղ գործողություններով հաջողությամբ վնասազերծել հակառակորդին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն վեցերորդ անգամ և նպատակ ունեն բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխգործունակությունը՝ կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար։
«Վրաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ գործընկերություն ունեն։ Ես անձամբ ներգրավված եմ եղել այս գործընկերության զարգացման գործում գրեթե 28 տարի: Սա ինձ համար կարևոր է և՛ անձնական, և՛ մասնագիտական առումով: Ես հետևում եմ, թե ինչպես են Վրաստանի պաշտպանության ուժերը տարեցտարի աճում և դառնում ավելի լավը», – ասել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոմաս Քարդենը։