«Արժանապատվության երթի» հակաակցիայի մասնակիցները լքել են խորհրդարանի հարակից տարածքը: Ցույցի կազմակերպիչների մի մասը, այդ թվում Գուրամ Փալավանդիշվիլին րոպեներ առաջ լքել է ակցիան: Ակցիայի մնացած մասնակիցներին խորհրդարանի շենքի մոտից ճանապարհել են իրավապահները:
Գուրամ Փալավանդիշվիլին նշել է, որ նրանց նպատակը կատարված է, ԼԳԲՏ-ն պրայդ չանցկացրեց, իսկ երկրորդ ակցիայի մասնակիցներին նրանք չէին պատրաստվում խանգարել:
Երկու ցույցերի մասնակիցները ողջ գիշերն անցկացրել են խորհրդարանի հարակից տարածքում: