Արյան բանկը փորձում է դժբախտ պատահարը օգտագործել իր մարքեթինգի համար. Դավիթ Սերգեենկո
Արյան բանկը փորձում է դժբախտ պատահարը օգտագործել իր մարքեթինգի համար. Դավիթ Սերգեենկո

Արյան բանկը փորձում է դժբախտ պատահարը օգտագործել իր մարքեթինգի համար,- այսպես է արձագանքել Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն «Արյան բանկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի հայտարարությանը, արյան պաշարի դեֆիցիտի մասին:

Ինչպես նշել է Դավիթ Սերգեենկոն, երեկ Դիդի Դիղոմիում պայթյունից հետո կլինիկաներին դիմել է ութ տուժած, նրանցից վեցը՝ Իաշվիլու կլինիկային, որից հետո ծախսվել է արյան նվազագույն քանակ:

«Հանրային ծառայողի օրենսգիրքը չի տալիս իրավունք՝ տալ համապատխան գնահատական: Արյան բանկը փորձում է դժբախտ պատահարը օգտագործել իր մարքեթինգի համար և սա այն ֆոնին, երբ երկրում սգո օր է և բազմաթիվ մարդիկ անշահախնդիր կերպով օգնություն են առաջարկել ողբերգության հետևանքով տուժածներին»,- նշել է Դավիթ Սերգեենկոն:

Երեկ տարածվել էր «Արյան բանկ»-ի մենեջերի մեկնաբանությունը, ով նշել էր, որ Դիդի Դիղոմիում տեղի ունեցած ողբերգությունից հետո նրանք արյունով ապահովել են ինչպես Իաշվիլու կլինիկա տեղափոխած երեխաներին, այնպես էլ այլ կլինիկայի տուժածներին, որի պատճառով արյան պաշարի քանակը նվազագույն է: