Արվում է ամեն բան, որպեսզի չխախտվի երկօրյա ժամկետը և Տատունաշվիլու դին փոխանցվի ընտանիքին
Ամեն բան արվում է, որպեսզի բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու դին տեղափոխելու հետ կապված համաձայնեցված երկօրյա ժամկետը չխախտվի: Այս մասին հայտարարել է պետական նավտանգության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կախա Քեմոկլիձեն:
«Կենտրոնական իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի չխախտվի երկօրյա ժամկետը և դիակը փոխանցվի ընտանիքին: Ինչպես նաև, որպեսզի Վրաստանի երկու ձերբակալված քաղաքացիները կարողանան տեղափոխվել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք»,- հայտարարել է Քեմոկլիձեն: