Արվեստի պալատում ցուցադրվել է Թեյմուրազ թագավորի դիմանկարը - ցանկացած այցելու այն կարող է տեսնել անվճար
Թեյմուրազ թագավորի դիմանկարը, որը հայրենիք է վերադարձել 257 տարի հետո, ցուցադրվել է արվեստի պալատում: Պալատում կայացել է թագավորական գանձի վերադարձին նվիրված միջոցառում: Թատրոնի, երաժշտության, կինոյի և գեղարվեստի թանգարանի դուռը երկու օրվա ընթացքում բաց կլինի բոլոր այցելուների համար և Թեյմուրազ թագավորի դիմանկարը հնարավոր կլինի տեսնել անվճար:
Անկախ Վրաստանի պատմության նման նշանակություն և արժեք ունեցող թագավորական գանձը դեռևս չեր վերադարձվել: Թեյմուրազ թագավորի դիմանկարը Բագրատիոնների թագավորական ընտանիքի և հավաքածուի կազմում է: Դիմանկարը Վրաստան է վերադարձել Բիձինա Իվանիշվիլու օգնությամբ: