Արվելաձեների թիմը ՈՒզբեկստանի չեմպիոնն է. Վրացիների հաղթանակը երգով տոնել է դեսպանը (տեսանյութ)
Շոթա Արվելաձեի գլխավորած թիմը, ՈՒզբեկստանի սուպեր լիգայի ավարտից վեցը տուր առաջ պաշտոնապես գրանցել է երկրի չեմպիոնի տիտղոսը:
20-րդ տուրում վրաց մասնագետի թիմը, Տաշկենտի «Պախտակորը» հյուրընկալվել է Բեկաբադի «մետալուրգին» և հաղթել 2:1 հաշվով և չորսամյա դադարից հետո նվաճել ոսկե մեդալներ:
Հատկանշական է, որ Շոթա Արվելաձեին օգնում է նույնպես վրաց մասնագետ, Գոչա Տղեբուչավան, իսկ թիմի մարզական տնօրենը նրա երկվորյակ եղբայր, Շոթա Արվելաձեն է:
Արվելաձե եղբայրները համացանցում տարածել են տեսանյութ, եղբայրների և Գոչա Տղեբուչավայի հետ միասին հաղթանակը տոնում են՝ ՈՒզբեկստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբդուշելիշվիլին և դեսպանատան աշխատակիցները:
Pakhtakor Champion
The Super League 2019 is ours! ?Thanks everyone for the support! ?✊მადლობა ყველას, გულშემატკივრობისთვის! ????
Posted by Shota Arveladze on შაბათი, 21 სექტემბერი, 2019