Արվելաձեն ՈՒզբեկստանում կրկին լավագույն մարզիչն է. Շնորհակալություն թիմին և ֆուտբոլիստներին փայլուն սեզոնի համար
Շոթա Արվելաձեն ճանաչվել է Ուզբեկստանի տարվա լավագույն մարզիչ. 47-ամյա վրացի մասնագետը ճանաչվել է Ուզբեկստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի կողմից:
«Անընդմեջ երկրորդ անգամ ճանաչվեցի Սուպերլիգայի լավագույն մարզիչ: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին ու խաղացողներին հիանալի մրցաշրջանի համար և բոլոր երկրպագուներին ամենօրյա աջակցության համար»,- այս հաղորդագրությունը Արվելաձեն հրապարակել է սոցիալական ցանցում:
Շոթա Արվելաձեն այդ մրցանակը ստանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, իսկ երեք տարի առաջ նա դարձավ օտարերկրյա լավագույն մարզիչը: 2019 և 2020 թվականներին նրա մարզված Տաշքենդի «Պախտակորը» շահեց Ուզբեկստանում խաղարկված բոլոր մրցանակները. Թիմը դարձավ երկրի չեմպիոն և գավաթի հաղթող: Բացի այդ, «Պախտակորը» բարելավեց 10 տարի առաջվա արդյունքը և հայտնվեց Ասիայի Չեմպիոնների լիգայի լավագույն 8 թիմերի շարքում:
Արվելաձեն մրցաշրջանից հետո որոշել է հեռանալ թիմից, սակայն նա դեռ նոր թիմ չի ընտրել: Նրան հրավիրում են Նիդեռլանդական, Ասիական և Արաբական թիմերը: