Արվելաձեն ՈՒզբեկստանի գավաթի չեմպիոնությունը տոնել է «Աճարուլի» պարով
Արվելաձեն ՈՒզբեկստանի գավաթի չեմպիոնությունը տոնել է «Աճարուլի» պարով

Շոթա Արվելաձեն Ուզբեկստանում նվաճել է ևս մեկ տիտղոս. Վրաց մասնագետի ղեկավարած Տաշքենդի «Պախտակորը», երրորդ անգամ անընդմեջ դարձավ երկրի գավաթի հաղթողը:

Եզրափակչում Տաշքենդի «Պախտակորը» հանդիպեց «Օլմալիկին» ու հաղթեց 3:0 հաշվով:

Աչի Արվելաձեն սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ Ուզբեկստանի գավաթի չեմպիոնությունը տոնում են Աճարուլի պարով:

Շոթայի ղեկավարած թիմը երկրորդ տարին անընդմեջ դուբլ է կատարում, ՈՒզբեկստանի չեմպիոնության հետ միասին «Պախտակորը» նվաճում է երկրո գավաթը: