Արտրադրանքի անվտանգության օրենսգիրք (ՎԻԴԵՈ)

Վրաստանում արտադրանքի անվտանգության վերահսկումը կխստացվի։ Սկզբնական շրջանում, փոփոխությունները կտարածվեն շինարարական նյութերի և խաղալիքների վրա։ Խոսքը վերահսկողության այնպիսի մեխանիզմների մասին է, որոնք 2012 թվականին իրականացված օրենսգրքում հաշվի չէր առնված։

Խորհրդարանում  նախաձեռնված օրինագծի համաձայն, հնարավոր կլինի շուկայից հեռացնել վտանգավոր արտադրանքը և դադարեցնել կիրառումը։

Եթե ծրագիրը ձեռք բերի խորհրդարանի աջակցությունը, համապատասխան գործակալություններին, հավանաբար 2019 թվականից, կտրվի արձագանքելու իրավունք։

 

Հեղինակներ՝ Սանդրո Ջուփալակիանի, Ռիմա Մառանգոզյան