Արտոնություններից օգտվելու համար ձեռնարկատերերը պետք է հայտ ներկայացնեն Թբիլիսիի քաղաքապետարան մինչև ապրիլի 1-ը
Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից սահմանված արտոնություններից օգտվելու համար, գործարար սուբյեկտները պետք է հայտ ներկայացնեն մինչև ապրիլի 1-ը,- այս մասին մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեի խոսքով, արտոնությունները ներառում են համավարակի ժամանակաշրջանում վարձակալության հարկից ազատում, բաց թողնված ժամկետի վերականգնում և պատժամիջոցների չեղարկում։
«Բիզնեսի աջակցության ծրագիրը իմ նախընտրական խոստումներից մեկն էր, և մենք սկսում ենք այն իրականացնել։ Այն նախատեսում է մի շարք օժանդակ միջոցառումներ հազարից ավելի ձեռնարկատերերի համար։ Ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր ցանկանում են միանալ ծրագրին, որպեսզի օգտվեն այս հնարավորությունից։ Ձեռնարկատերերը պետք է մինչև ապրիլի 1-ը դիմեն Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի կառավարման գործակալություն՝ արտոնություններից օգտվելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։