Արտերկրից ժամանող Վրաստանի քաղաքացիները 8-օրյա ինքնամեկուսացման հնարավորություն կունենան եթե սահմանային անցակետում ներկայացնեն վերջին 72 ժամում արված «ՊՇՌ» հետազոտությունը հաստատող փաստաթուղթ
«Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» Վրաստանի կառավարության N322 որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն, արտերկրից ժամանող Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, եթե սահմանային անցակետում ներկայացնեն վերջին 72 ժամում արված «ՊՇՌ» հետազոտությունը հաստատող փաստաթուղթ, 8-օրյա ինքնամեկուսացման հնարավորություն կունենան: «ՊՇՌ» թեստի պատասխանը չներկայացնելու դեպքում անձը ենթակա է պարտադիր տեղափոխման կարանտինի տարածք:
Նույն կանոնը վերաբերում է հետևյալ պետությունների քաղաքացիներին և մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, երբ նրանք նույն երկրներից ուղևորվում են օդային ճանապարհով.
Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:
Այս կանոնը չի տարածվում օտարերկրյա ուսանողների վրա: Նրանցից պահանջվում է ներկայացնել վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված «ՊՇՌ» հետազոտությունը հաստատող փաստաթուղթ և անցնել 12-օրյա կարանտին՝ սեփական ծախսերով:
Վրաստան մուտք գործելիս հետևյալ անձինք ենթակա չեն մեկուսացման / կարանտինի.
Պաշտոնական այցով Վրաստան ժամանող օտարերկրյա պետությունների/միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների անդամները: Նրանք պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է սահմանային անցակետեր պաշտոնական այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված «ՊՇՌ» հետազոտությունը հաստատող փաստաթուղթ: