Արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, որոնք կունենան «Փի Սի ԱՐ» թեստի պատասխան, կարանտինի փոխարեն հնարավորություն կունենան անցնել ինքնամեկուսացման մեջ
Մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք և կներկայացնեն «Փի Սի Ար» թեստի պատասխանը, կարանտինի կարիք չեն ունենա,- այս մասին կառավարության նիստին հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, նշված քաղաքացիները հնարավորություն կունենան անցնել 12-օրյա ինքնամեկուսացման մեջ:
«Ինչ վերաբերում է կարանտինային տարածքներին, մենք միշտ ասել ենք, որ կարանտինի տարածքը հիմնական բուֆերն է, որով կանխելու ենք վարակի մուտքը երկիր: Իհարկե դա այդպես է, և, իհարկե, սա չափազանց կարևոր դեր խաղաց համավարակի տարածման առաջին փուլում: Այսօր կայացրեցինք որոշում, նոր թռիչքների ավելացումից հետո կարանտինային տարածք մուտք գործող մեր քաղաքացիների հետ աշխատելու մասին, որի համաձայն նրանց կարանտին տեղափոխելու սխեման կփոխվի: Մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք և կներկայացնեն «Փի Սի Ար» թեստի պատասխանը, կարանտինի կարիք չեն ունենա: Նրանք կունենան 12 օրով ինքնամեկուսացման մեջ գտնվելու հնարավորություն: Այնուամենայնիվ, այն քաղաքացիները, ովքեր իրենց հետ չեն ունենա թեստի պատասխան, կկարողանան օգտագործել կարանտինի տարածքը: Սա այն է, ինչով փորձում ենք ավելի մեծ դինամիկա մտցնել տնտեսության մեջ»,- ասել է Գիորգի Գախարիան: