Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Թեհրանի վրա
Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Իրանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ «լայնածավալ հարվածների թիրախը Թեհրանում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքներն են»։
Բացի այդ, արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան և իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Հեղափոխության հրապարակի շրջակա տարածքներին՝ վնասելով բնակելի շենքերը։ Հաղորդագրություններ կան Մեհրաբադ շրջանում նոր պայթյունների մասին։