Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելը Սիրիայում ռմբակոծել է այն ռազմական բազան, որի վերահսկողությունն ստանձնել էր Թուրքիան

15:28, 03.04.2025

Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում գտնվող այն ռազմական բազան, որի վերահսկողությունն, ըստ տարածված տեղեկությունների, ստանձնել էր Թուրքիան։

Խոսքը վերաբերում է Պալմիրայի մոտակայքում գտնվող «Տ 4» ավիաբազային, որտեղ, ըստ տարածված լուրերի, Թուրքիան նախատեսում է տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր։

Իսրայելի ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել նաև Սիրիայում՝ Համասի շրջանի օդանավակայաններին և Դամասկոսի արվարձաններին։

Իսրայելի ռազմական գործողությանը արձագանքել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ նշելով, որ սա նախազգուշացում է ապագայի համար։

«Իսրայելը թույլ չի տա, որ Սիրիան դառնա վտանգ մեր համայնքների և անվտանգային շահերի համար։ Եթե թույլ տաք, որ Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժեր մուտք գործեն Սիրիա և վտանգեն Իսրայելի անվտանգությունը, դուք կվճարեք դրա բարձր գինը։ Մենք թույլ չենք տա, որ վտանգվի Իսրայելի պետական անվտանգության շահերը», – հայտարարել է Իսրայել Կացը։

Իսրայելի լրատվամիջոցների գնահատմամբ՝ սա նախազգուշացում էր Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ։

Նմանատիպ