Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելը ոչնչացրել է Իրանի գլխավոր քաղաքական շենքը, որտեղ հանդիպում էին Գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու «Փորձագետների ժողովի» անդամները
Իսրայելը ավիահարվածի ժամանակ ոչնչացրել է Իրանի գլխավոր քաղաքական շենքը, որտեղ հանդիպում էին Փորձագետների ժողովի անդամները, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Փորձագետների ժողովը պատասխանատու է նոր Գերագույն առաջնորդ ընտրելու համար։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Իսրայելի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հարձակումը։
Իրանի Փորձագետների ժողովը բաղկացած է 88 անդամից և պատասխանատու է նոր Գերագույն առաջնորդ ընտրելու համար։ Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս փուլում պարզ չէ, թե նրանցից քանիսն են եղել շենքում հարձակման պահին։