Արտասահմանյան լրատվամիջոցներ. Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում առնվազն 53 մարդ է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 53 մարդ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռաֆահ քաղաքից հյուսիս գտնվող տան ռմբակոծության հետեւանքով մայր ու դուստր են զոհվել։ Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում վրանի վրա հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։
Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա քաղաքի տան վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են։
Իսրայելական զինվորականները մասամբ լքել են Բեյթ Լահիան՝ ռազմական արշավանքներ իրականացնելուց հետո։
Տեղական աղբյուրները հայտնում են, որ Գազա քաղաքում և Խան Յունիս քաղաքում գնդակոծվում են բնակելի շենքեր։