Արտասահմանից Վրաստան ժամանած մինչև 10 տարեկան երեխաները ազատվում են «ՊՇՌ» թեստ հանձնելու պարտավորությունից
Արտասահմանից մինչև 10 տարեկան երեխաները ազատվում են վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված «ՊՇՌ» թեստի բացասական պատասխան ներկայացնելուց:
Այս տարիքի դեռահասների նկատմամբ չեղարկվում է պարտավորությունըսահմանն անցնելուց հետո երրորդ օրը «ՊՇՌ» հետազոտություն անցնել:
Դա նախատեսված է կառավարության № 322 բանաձևի փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել կառավարության հունիսի 16-ի որոշման արդյունքում: Վերջինը հրապարակվել է «Օրենսդրական լրաբերում»
Փաստաթղթի համաձայն, «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի № 322 որոշումը փոփոխվում է և 11-րդ հոդվածի 41-րդ կետը լրացվում է հետևյալ «ե» ենթակետով. 10 տարեկանից ցածր ցանկացած անձ, ով ժամանել է արտասահմանից (անկախ քաղաքացիությունից), ազատվում է Վրաստան այցից առաջ վերջին 72 ժամում կատարված «ՊՇՌ» թեստի բացասական պատասխան ներկայացնելու և սահմանը հատելուց հետո 3-րդ օրը «ՊՇՌ» թեստ անցնելու պարտավորությունից: