Արտասահմանից ստանալիք 1.5 միլիարդ դոլարից 850 միլյոնը արդեն ստորագրված է, մինչև տարեվերջ կստանանք ամբողջ գումարը. Իվանե Մաճավարիանի
Արտասահմանից ստանալիք 1.5 միլիարդ դոլարից 850 միլյոնը արդեն ստորագրված է,- այս մասին ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտարարել է հակաճգնաժամային բյուջեի շնորհանդեսից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին:
Ըստ նրա, մինչև տարեվերջ Վրաստանը կստանա գրեթե ամբողջ գումարը:
Նրա խոսքով, գումարը կենտրոնացվել է ավելցուկով, և եթե դա անհրաժեշտություն չլինի, հնարավոր է ամբողջ ռեսուրսը այս տարի չծախսվի: