Արտասահմանի ԲՈՒՀ-երի ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել Վրաստանում փետրվարի 10-ին կհանձնեն քննություն
Քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել Վրաստանում փետրվարի 10-ին կհանձնեն քննություն։
Ըստ նրանց՝ քննական կենտրոնում գրանցվելու համար ուսանողները պետք է ներկայանալ ժամը 11:00-ին, իսկ քննությունը կսկսվի ժամը 12:00-ին։
«Քննական կենտրոնի հասցեի մասին մանրամասն տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ։ Մասնակիցը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և շնչադիմակ, ցանկության դեպքում՝ ջուր պլաստիկ շշով։ Թեստային առաջադրանքի վրա աշխատելու ընթացքում կենտրոնը նրան տրամադրում է համապատասխան գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Քննության տեւողությունը երկու ժամ 30 րոպե է։ Այն հաջողությամբ անցնելը նշանակում է թեստի համար սահմանված առավելագույն միավորի 50%-ից ավելի (առնվազն 23 միավոր) կուտակում։
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված բոլոր հանձնարարականները հաշվի կառնվեն թեստավորման ընթացքում։ Քննությանը հնարավոր է գրանցվել մինչև հունվարի 15-ի ժամը 18:00-ն»,- ասվում է տեղեկատվության մեջ։