Արտասահմանցին, ով Վրաստանից ցանկանում է իր երկրում աշխատել հեռակա կարգով, վերջին մեկ տարվա ընթացքում ամսական պետք է ստանա առնվազն 2000 դոլլար
Արտասահմանցին, ով Վրաստանից ցանկանում է իր երկրում աշխատել հեռակա կարգով, վերջին մեկ տարվա ընթացքում ամսական պետք է ստանա առնվազն 2000 դոլլար

Վրաստանի կառավարությունը հաստատել է արտասահմանցի այցելուների կողմից Վրաստանի սահմաններից դուրս հեռակա կարգով բիզնես/աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, էլեկտրոնային ծրագրում դիմումը լրացնելու և համաձայնություն ստանալու կարգը: Փաստաթուղթն ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ըստ փաստաթղթի, Վրաստանի սահմաններից դուրս հեռակա կարգով բիզնես/աշխատանքային գործունեություն իրականացնել ցանկացող անձի կողմից դիմումը լրացվում է էլեկտրոնային ծրագրում՝ «www.stopcov.ge» կայքէջի միջոցով: Բացի այդ, դիմումը լրացվում է անգլերեն լեզվով:

«Ծրագիրը լրացնող անձը պարտավոր է, հայտը լրացնելիս վերբեռնել գործող անձնագրի պատճենը, տեղեկություն անձնական տվյալների մասին (անուն, ազգանուն, անձնական համար, հասցե), տեղեկություն արտասահմանցի գործատուի մասին, արտասահմանցի գործատուի կոնտակտային տվյալները, վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամտի փաստաթուղթ, որը պետք է կազմի մեկ ամսում առնվազն 2000 դոլլար, առողջական ապահովագրություն, որը վավեր է առնվազն 6 ամսվա ընթացքում»,- գրված է «Օրենսդրական լրաբերում» հրապարակված տեղեկության մեջ: