Արտասահմանցի գործընկերները Դավիթ Զալկալիանիին շնորհավորում են Վրաստանի Անկախության օրվա առթիվ
Արտասահմանցի գործընկերները Դավիթ Զալկալիանիին շնորհավորում են Վրաստանի Անկախության օրվա առթիվ

Վրաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Թուրքիայի, Ադրբեջանի, Հունգարիայի, Հայաստանի, Լիտվայի, Սլովենիայի և Սլովակիայի գործընկերները շնորհավորական ուղերձներ են հղում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանը ոչ միայն սերտ ընկեր ու հարևան է, այլև Թուրքիայի կարևոր ռազմավարական գործընկերը: Համոզված եմ, որ հաշվի առնելով մեր ընդհանուր նկրտումները և մեր ժողովուրդների քաղաքական ցանկությունները՝ մեր երկրների հարաբերություններն էլ ավելի կխորանան բոլոր հնարավոր ոլորտներում», – ասվում է Թուրքիայի առաջին դիվանագետ Մևլութ Չավուշօղլուի նամակում:

Ըստ Վրաստանի արտգործնախարարության, իրենց ուղերձներում Ադրբեջանի և Սլովակիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իվան Կորչոկը կարևորել են Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն:

Ըստ նախարարության, Սլովենիայի և Լիտվայի նախարարներ Անժե Լոգարը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը վերահաստատել են իրենց կայուն աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին և պատրաստակամություն հայտնել աշխատել Արևելյան գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Կովկասի տարածաշրջանում Վրաստանի՝ որպես գործընկերոջ կարևորությունն ընդգծում է հունգարացի առաջին դիվանագետ Պիտեր Սիարտոն:

«Վրաստանը Հունգարիայի կարևոր գործընկերն է Կովկասի տարածաշրջանում: Ես համոզված եմ, որ երկուսիս ընդհանուր շահերից է բխում ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը և բարեկամությունը, սկսած առևտրատնտեսական հարաբերություններից և ավարտած՝ մշակույթով և կրթությամբ»,- գրում է Պիտեր Սիիարտոն և աջակցություն հայտնում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հարցերի և երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Համագործակցության խորացման հեռանկարների մասին գրում է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նշենք, որ շնորհավորական ուղերձ է ուղարկել նաև Կիեւում Ինդոնեզիայի դեսպան Յուդի Կրիշնանդը, որում դիվանագետը հույս ունի երկու երկրների համագործակցության մեջ: