Արտաքսվածների գործով դատավճռի հայտարարումը Ստրասբուրգի դատարանում (վիդեո)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, Ռուսաստանը Վրաստանի 1 500 քաղաքացու ոչ նյութական վնաս հասցնելու համար փոխհատուցման տեսքով պետք է վճարի 10 միլիոն եվրո:
Դատարանի որոշմամբ, 4-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտման համապատասխան, տուժած ճանաչվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուն պետք է փոխանցվի 2 000 եվրո փոխհատուցում: Իսկ առաջին պարբերության 5-րդ հոդվածը խախտելու համար, յուրաքանչյուր քաղաքացուն պատկանում է 10 հազարից 15 հազար եվրո քանակությամբ փոխհատուցում:
Դատարանը նաև վճռել է, որ Ռուսաստանը խախտել է կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը ենթադրում է բանտարկության ժամանակ ոչ մարդկային և ստորացնող վերաբերմունք: