Արտաքին լուսավորության աշխատանքներով պայմանավորված՝ Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Արտաքին լուսավորության աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 01:00-06:00-ն Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հնարավոր կլինի Լեոնիձե, Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով, Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդայի մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով:
Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ: