Արտաքին հարցերով կոմիտեն լսելու է ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում Վրաստանի մշտական պատվիրակությունների գործունեության զեկույցը
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն այսօր լսելու է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մշտական պատվիրակության գործունեության տարեկան զեկույցը:
Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփո Քացարավայի տեղեկությամբ, նիստին ընդգծվելու են պատվիրակության ակտիվությունները: Նրա խոսքով, զեկույցում խոսվում է նաև այն բանաձևերի մասին, որոնք ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունում է Վրաստանի առնչությամբ: Զեկույցում ընդգծվում է նաև երկրի անվտանգությունը:
Արտաքին կոմիտեի նիստին լսելու են նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մշտական պատվիրակության գործունեության ամենամյա զեկույցը:
«Սա նոր կանոնակարգով սահմանված ձևաչափ է: Տարբերությունն այն է, որ նախկինում միայն բյուրոն էր ընդունում նման զեկույցներ: Այժմ մենք կունենանք կոմիտեի լսումներ և այնուհետև կներկայացնենք նստաշրջանին»,- հայտարարել է Սոփո Քացարավան: