Արտաքին գործերի նախարարությունում անցկացվելու է զբոսաշրջիկների համար ստեղծված  հատուկ ուսումնական դասընթացի շնորհանդեսը
Արտաքին գործերի նախարարությունում անցկացվելու է զբոսաշրջիկների համար ստեղծված  հատուկ ուսումնական դասընթացի շնորհանդեսը

Արտաքին գործերի նախարարությունում անցկացվելու է զբոսաշրջիկների համար ստեղծված «Տուրիստական դիվանագիտությունը, որպես երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն» հատուկ ուսումնական դասընթացի շնորհանդեսը: Հատուկ ուսումնական դասընթացը կազմակերպում են Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական ուսումնական և հետազոտական ինստիտուտը և զբոսաշրջության ազգային վարչությունը:

Նախագծի շնորհանդեսին դասընթացի մասնակիցներին խոսքով դիմելու են արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին և Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական ուսումնական և հետազոտական ինստիտուտի տնօրեն Թինաթին Բրեգվաձեն:

Տուրիստական ուղեվարի համար ստեղծված հատուկ ուսումնական դասընթացի շնորհանդեսը արտաքին գործերի նախարարությունում անցկացվելու է 11:00-ին: