Արտաքին գործերի նախարարությունը լրատվություն է տարածել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի կապակցությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը լրատվություն է տարածել ՆԱՏՕ-ի շտաբկայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի կապակցությամբ:
Գերատեսչության լրատվությամբ, մշտական ներկայացուցիչների մակարդակով, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին քննարկել են Վրաստան-Ռուսաստան հակամարտությանը վերաբերող հարցեր:
Նիստը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Վրացական կողմից դրան ներկա էին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան:
Մինչ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, երկկողմ հանդիպում է կայացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտմյոլերի հետ: Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպմանը քննարկել են նաև Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» խաղարարար առաքելությանը, Ժնևյան բանակցությունների ընթացքին և հակամարտությունների խաղաղ կարգավորման տեսանկյունից Վրաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Վրացական պատվիրակությունը դաշինքի ներկայացուցիչներին մանրամասն լրատվություն է փոխանցել Ռուսաստանի ագրեսիայից 10 տարի անց բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև լրատվություն են փոխանցել մարդու իրավունքների խախտման, ռուսական զորավարժությունների և բռնազավթման կողմ արված քայլերի մասին»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ, հանձնաժողովի նիստին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մեկ անգամ ևս հաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan