Արտաքին գործերի նախարարություն. Պետքարտուղարի օգնականը աջակցություն է հայտնել Վրաստանին և նշել, որ Վաշինգտոնը կշարունակի Թբիլիսիի հետ սերտորեն համակարգել Ռուսաստանի հետ անվտանգության երկխոսությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։
Գերատեսչության տվյալներով՝ զրույցի ընթացքում կողմերը մտքեր և տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանում անվտանգության միջավայրի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ երկխոսության, ինչպես նաև ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ շրջանակներում կայացած հանդիպումների վերաբերյալ։
«Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարի օգնականին՝ գործընթացների լույսի ներքո Վրաստանի հետ ակտիվ շփման և համակարգման համար, ինչը վերահաստատում է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության ուժը և ընդգծում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը։ Դավիթ Զալկալիանին իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու ԱՄՆ-ի ուղերձների, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների դիմաց ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության համար։
Զրույցում ևս մեկ անգամ ընդգծվել է պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու արտաքին քաղաքական հարցերի շուրջ և ընտրելու անվտանգության դաշինքներ։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը աջակցություն է հայտնել Վրաստանին՝ նշելով, որ ռազմավարական գործընկերները կշարունակեն սերտորեն համակարգել Վրաստանի հարցը:
Ընդգծեց Ռուսաստանի կողմից 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները հետագայում»,- նշված է տեղեկությունում: