Արտաքին գործերի նախարարություն. Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի տարածաշրջանում այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները, որոնք կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի շրջանում, 2024 թվականի հունիսի 9-ին կայացած այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները, որոնք կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Այն պայմաններում, երբ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածներին և փախստականներին հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տները, իսկ մնացած բնակչությունը ստիպված է ապրել իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման պայմաններում, ցանկացած, այսպես կոչված ընտրություններն անօրինական են և չեն կարող բերել որևէ օրինական արդյունք, այն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել գործողությունները, որոնք խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։