Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սկսվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը
Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է:
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է։ Նրանք արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել են երեկ, և ընթացքի մեջ է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- ասված է տեղեկատվության մեջ։