Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Պրահայում հրաձգության հետևանքով տուժածների թվում Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկություն չկա
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Պրահայում հրաձգության հետևանքով տուժածների թվում Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկություն չկա

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Պրահայի Կարլի համալսարանի տարածքում հրաձգության հետևանքով տուժածների թվում Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկություն չկա։

«Չեխիայում Վրաստանի դեսպանատունը տեղեկացված է դեպքի մասին և կապի մեջ է Չեխիայի համապատասխան կառույցների հետ։ Վրաստանի քաղաքացիների վնասվելու մասին դեռ տեղեկություններ չկան»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Պրահայի համալսարանում հրաձգության հետեւանքով տասը մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 25-ի։ Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը վնասազերծվել է։

Պրահայի կենտրոնում գտնվող Կարլի համալսարանում զինված անձը կրակ է բացել: Յան Պալախի հրապարակում գտնվող համալսարանի շենքից մարդիկ տարհանվել են, հրապարակն ու նրա հարակից փողոցները արգելափակվել են։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։