Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավարտվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման առաջին փուլը
Ավարտվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման առաջին փուլը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող Վրաստանի քաղաքացիները տեղափոխվել են Սուդան-Եգիպտոս սահմանի չեզոք գոտի։ Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ առաջիկայում նրանք կտեղափոխվեն Եգիպտոս եւ կուղևորվեն Վրաստան։
«Այժմ Վրաստանի քաղաքացիները գտնվում են Սուդանի եւ Եգիպտոսի սահմանին՝ չեզոք գոտում։ Ակնկալում ենք, որ նրանք արդեն լքել են Սուդանն ու տեղափոխվել Եգիպտոս, որտեղից կտեղափոխվեն իրենց հայրենիք՝ Վրաստան։
Կարելի է ասել, որ մեր դեսպանատների, գործընկերների ու ընկերությունների ներգրավմամբ այս տարհանումն իրականացվել է բարեհաջող, և Վրաստանի ոչ մի քաղաքացի այսօր Սուդանում չէ։ Բոլորը ապահով կերպով դուրս են բերվել այս երկրից»,- ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին։