Արտաքին գերատեսչությունը ապատեղեկատվություն է համարում ռուսական մամուլում տարածված հաղորդագրությունը, Բելառուսի կողմից Աբխազիայի և Ցխինվալի ճանաչման գործընթացի սկսման վերաբերյալ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է ռուսական ինտերնետ-մամուլում տարածված տեղեկատվությունը, իբր Բելառուսի կողմից սկսվում է Վրաստանի օկուպացված շրջանների ճանաչման գործընթաց և այն որակում է ապատեղեկատվություն։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից, Բելառուսի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը այդ հարցի շուրջ շփումներ է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարարության և օրենսդիր մարմնի հետ, որի ընթացքում բելառուսական կողմը տեղեկությունը սուտ է անվանել և հերքել, Բելառուսի կառավարության կողմից օկուպացված տարածքների ճանաչումը:
Հիշեցնենք, որ ռուսական ինտերնետային լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելառուսի կառավարությունը մոտ ապագայում ծրագրում է ճանաչել Աբխազիայի անկախությունը, և համապատասխան օրինագիծը ներկայացվել է Բելառուսի խորհրդարան քննարկմանը։