Արտաքին գերատեսչություն. Կհետևենք, ինչ քայլեր կձեռնարկի Ուկրաինայի իշխանությունը և դրանից ելնելով, դեսպանի Ուկրաինայի վերադարձի ամսաթվի վերաբերյալ կկայացնենք որոշում
Արտաքին գերատեսչություն. Կհետևենք, ինչ քայլեր կձեռնարկի Ուկրաինայի իշխանությունը և դրանից ելնելով, դեսպանի Ուկրաինայի վերադարձի ամսաթվի վերաբերյալ կկայացնենք որոշում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում Ուկրաինայի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ խորհրդակցության շրջանակներում կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը:

Ինչպես տեղեկացրել են Վրաստանի Առաջին ալիքին արտաքին գործերի գերատեսչությունից, այսօրվա հանդիպմանը դեսպանից լսել են տեղեկություն և քննարկել Վրաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների հարցերը:

Նախարարությունում մեկնաբանել են, որ դեսպանին խորհրդակցության համար մայրաքաղաք կանչելը դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է:

Գերատեսչությունում հայտարարում են, որ կուսումնասիրեն, ինչ քայլեր կձեռնարկի Ուկրաինայի իշխանությունը և դեսպանի Ուկրաինա վերադարձի մասին դրանից ելնելով կկայացվի որոշում:

«Հիշեցնենք, որ դեսպանը Վրաստանի վերադառնալուց հետո անցել է պարտադիր կարանտին: Այսօրվա հանդիպմանը դեսպանից լսել ենք տեղեկություն և քննարկել Վրաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների հարցերը և հեռանկարները՝ տվյալ իրավիճակը հաշվի առնելով:

Մեկ անգամ ևս մեկնաբանում ենք, որ դեսպանի խորհրդակցության համար մայրաքաղաք կանչելը դիվանագիտական պրակտիկայում ընդունված քայլ է: Վրացական կողմը նշված որոշումը կայացրել է Ուկրաինայի իշխանության կողմից Վրաստանում դատապարտյալ անձին հանրային պաշտոնի նշանակելու պատճառով, որը, վրացական կողմի գնահատմամբ, չի համապատասխանում երկու երկրների համագործակցության ոգուն:

Բնականաբար, դեսպանին խորհրդակցության կանչելը չի նշանակում երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում և երկրների միջև ռազմավարական գործընկերության վերանայում:

Մենք կհետևենք Ուկրաինայում գործընթացների զարգացմանը, թե ինչ քայլեր կձեռնարկի Ուկրաինայի իշխանությունը Վրաստանի նկատմամբ՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և դրանից հետո կկայացվի որոշում՝ դեսպանի Ուկրաինայի վերադարձի ամսաթվի վերաբերյալ»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում: